Հայաստանի Կենտրոնական բանկը և ոստիկանությունը կհամագործակցեն նոր օրենքի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ոլորտում

Հայաստանի Կենտրոնական բանկը և ոստիկանությունը կհամագործակցեն նոր օրենքի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ոլորտում

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հունիսի 3-ին հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ապահովագրական ռեգիստրի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության բազաների միջև տվյալների փոխանակման ապահովման հայեցակարգը:

Այդ հայեցակարգի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է միջոցառումների կարևորությունն` ուղղված « Տրանսպորտային միջոցների օգտագործման քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին » օրենքի մասին հասարակության իրազեկության բարձրացմանը, հատկապես, որ այդ օրենքն ուժի մեջ է մտնում 2011-ի հունվարի 11-ից:

Իր հերթին, ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ բանկի կողմից արդեն մշակվել է համապատասխան միջոցառումների ծրագիր, մասնավորապես, նկարահանվում են տեսահոլովակներ, կազմակերպվում են սեմինարներ, որոնք թույլ կտան լավագույնս ներկայացնել նոր օրենքը: Միաժամանակ ՀՀ վարչապետն ավելացրել է, որ ապահովագրական ընկերություններն իրենց հերթին պետք է միանան այդ միջոցառումներին, քանի որ շահագրգիռ կողմ են:

ՀՀ խորհրդարանը մայիսի 18-ին վերջին` երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «Տրանսպորտային միջոցների օգտագործման քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին » օրինագծին: Օրինագծով նախատեսվում է ստեղծել Ապահովագրական բյուրո, որը կորոշի ապահովագրության սակագներն ու այն վնասի հատուցման չափը, որը հասցվել է գույքին կամ մարդուն: Սեփականատերին հասցված վնասը կգնահատվի 2 մլն դրամ, մեկ մարդուն հասցված վնասը` 4 մլն դրամ, 2 և ավելի մարդկանց` 9 մլն դրամ: Տարեկան ապահովագրման արժքեը միջինը կկազմի 30 000-38 000 դրամ: Այդ օրինագծով սահմանվել են ավտոապահովագրման 2 համակարգ` 8 ռիսկային ցուցանիշներից կազմված համակարգը, որի նպատակն է ապահովագրական պոլիսի չափի որոշումը, և bonus-manus համակարգը, որը հաշվի է առնում վարորդի պատմությունը` ըստ նրա իրավախախտումների քանակի որոշվում է վարորդի պրոֆեսիոնալիզմը: Օրենքի համաձայն, մեքենաների պարտադիր ապահովագրումը Հայաստանում գործելու է 2011 թ. հունվարի 1-ից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---