3 հունիսի 2010 - 13:28 AMT
Հայաստանում գովազդ կհայտնվի նաև տրանսպորտային միջոցների տանիքին

Հայաստանի կառավարությունը հունիսի 3-ի նիստի ժամանակ փոփոխություններ է մտցրել ավելի վաղ ընդունած ՙՏրանuպորտային միջոցներում գովազդի տեղադրման կարգը հաuտատելու մասին» որոշման մեջ

Ինչպես հայտնել է Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, փոփոխությունները թույլ կտան գովազդ տեղադրել տրանսպորտային միջոցների տանիքի վրա, մինչդեռ գործող որոշումը նման հնարավորություն չէր տալիս: