3 հունիսի 2010 - 14:04 AMT
2010-ին Սևանա լճից ջրառի ծավալը կազմել է 144.5 մլն խ/մ

2010-ին ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառի ծավալը կազմել է 144.5 մլն խ/մ: Այդ մասին կառավարության նիստի ընթացքում հաղորդել է Հայաստանի Ջրային տնտեսության պետական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:

Օրենքի համաձայն, ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառի ծավալը թույլատրվում է 170 մլն խ/մ սահմաններում, և անհրաժեշտության դեպքում ջրառի ծավալները կարող են մեծանալ: