3 հունիսի 2010 - 15:38 AMT
Լևոն Արոնյանն ու ևս 3 շախմատիստներաշխարհի առաջնության հավակնորդների հանդիպումները կանցկացնեն ոչ Բաքվում

Շախմատի աշխարհի առաջնության հավակնորդների հանդիպումները կկայանան երկու երկրներում: 4 շախմատիստներ կխաղան Բաքվում (Ադրբեջան), իսկ մնացած 4-ը, այդ թվում` Լևոն Արոնյանը` մեկ այլ երկրում, որը հայտնի կդառնա ավելի ուշ:

Ավելի վաղ Արոնյանը հայտնել էր, որ ինքը չի պատրաստվում Բաքվում անցկացնել հանդիպումները աշխարհի առաջնության եզրափակիչ խաղերի ուղեգիր նվաճելու համար:

Խաղերը մեկնարկում են 2011 թվականի մարտի 1-ին և տեղի կունենան նոկաուտ համակարգով: Առայժմ 8 հավակնորդներից հայտնի են 7-ի անունները` Լևոն Արոնյան (Հայաստան), Վեսելին Տոպալով (Բուլղարիա), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Գատա Կամսկի (ԱՄՆ), Բորիս Գելֆանդ (Իզրայել) և Տիմուր Ռաջաբով (Ադրբեջան):