3 հունիսի 2010 - 17:46 AMT
Գրետա Վերդյան. «Հայերը պետք է հասկանան, թե հանձին Աղասի Այվազյանի ինչ հարստություն ունեն»

«Ես կարծում եմ, որ Աղասի Այվազյանը լիարժեք չի գնահատվել, այդ պատճառով բացի բուն նպատակից, Ա.Այվազյանի դրամատուրգիայի փառատոնը պետք է հայերին ցույց տա, թե ինչ հարստություն ունեն հանձին Այվազյանի», - հայտարարել է Աղասի Այվազյանի դրամատուրգիայի փառատոնի հեղինակ և նախագահ, դրամատուրգի այրի Գրետա Վերդյան-Այվազյանը:

Փառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 18-28-ը, մասնակցելու են մոտ 11 հայկական թատրոններ: Փառատոնը սահմանելու է մրցանակներ, անվանակարգեր, դիպլոմներ:

Փառատոնի հանձնաժողովի կազմում են քննադատներ և գրականագետներ, իսկ պատվավոր անդամներն են` Սոս Սարգսյանը, Զորի Բալայանը, Արմեն Ջիգարխանյանը, Պերճ Զեյթունցյանը, Տիգրան Մանսուրյանը և այլք: Հանձնաժողովի նախագահը Հ. Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն է: