Երևանում բացվել է Հայ-բրիտանական գործարարության պալատ

Երևանում բացվել է Հայ-բրիտանական գործարարության պալատ

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին տեղի է ունեցել Հայ-բրիտանական գործարարության պալատի հանդիսավոր բացումը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կառավարության պաշտոնյաներ, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը և այլ պաշտոնյաներ, բրիտանական և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, լրագրողներ:

Հայ-բրիտանական այս միության հիմնադիր և պալատի խորհրդի անդամ Հայկ Հարությունյանն ասել է, որ պալատն իր անդամների շահերը ներկայացնելու է հայկական և բրիտանական կառավարական կառույցներում:

Կարևորելով Մեծ Բրիտանիայի գործարարների ներգրավվածությունը և հետագա ներդրումները հայկական տարբեր ինդուստրիաներում`սկսվեց Հայ-բրիտանական գործարարության պալատի (ABBC) ստեղծման գործընթացը: Ակտիվ աշխատանքների շնորհիվ արդեն պալատը պաշտոնապես հիմնադրված է իր 14-ից ավելի հիմնադիր անդամներով, որոնք Հայաստանում գործող բրիտանական և հայկական ընկերություններն են:

Պալատի ստեղծման և գործունեության հիմնական նպատակն է իր անդամների ընդհանուր շահերի և իրավունքների պաշտպանությունն ու դրանց ներկայացումը Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխհարաբերություններում:

Հայ-բրիտանական գործարարության պալատը ծառայելու է որպես գործարար ցանցի մի օղակ, որի նպատակն է խթանել և ուժեղացնել հայ-բրիտանական կոմերցիոն կապերը, հրավիրել և ներգրավել բրիտանական ներդրումները Հայաստան և ընդհանուր առմամբ բրիտանական բիզնես ներկայացուցչությունների հիմնադրմանը Հայաստանում: Այսպիսի պալատների հիմնական նպատակներից է նաև գործարարների շահերի պաշտպանությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---