Երևանում տեղի կունենա «Հայ-ռուսական փոխգործակցություն և տարածաշրջանային հիմնախնդիրներ» խորագրով կլոր սեղանը

Երևանում տեղի կունենա «Հայ-ռուսական փոխգործակցություն և տարածաշրջանային հիմնախնդիրներ» խորագրով կլոր սեղանը

PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին Երևանում տեղի կունենա «Հայ-ռուսական փոխգործակցություն և տարածաշրջանային հիմնախնդիրներ» խորագրով կլոր սեղան, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի համատեղ ջանքերով: Կլոր սեղանին կմասնակցեն ՀՀԿ և ԲՀԿ ներկայացնող քաղաքական գործիչներ, ինչպես նաև Հայաստանի վերլուծական հանրության աչքի ընկնող ներկայացուցիչներ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Երևան է ժամանելու ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի ներկայանալի պատվիրակությունը ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Րեշետնիկովի գլխավորությամբ: Կլոր սեղանի զեկուցումները նվիրված կլինեն հայ-ռուսաստանյան քաղաքական, տնտեսական կապերին, անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ընթացիկ փուլին և հայ-թուրքական երկխոսության կանխատեսելի հեռանկարներին:

Կլոր սեղանի բացմանը ելույթ կունենան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանը, ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն և ՌՀՌԻ տնօրեն Լեոնիդ Րեշետնիկովը, ասվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---