Ռուբեն Աղանբեկյանը Մոսկվայի միջբանկային արտարժութային բորսայի նոր նախագահն է դառնալու

PanARMENIAN.Net - Հունիսի 21-ից Մոսկվայի միջբանկային արտարժութային բորսայի նոր նախագահն է

լինելու Ռուբեն Աղանբեկյանը, ով ներկայում խոշորագույն ներդրումային «Ռենեսանս կապիտալ» ընկերության վարչության փոխնախագահն է: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ» թերթը:

ՄՄԱԲ բորսայի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ բաժնետերերը որոշել են տարանջատել անձնակազմի իրավասությունները: Կոնստանտին Կորիշչենկոն, ով մեկ տարվուց ավելի համատեղել է ՄՄԱԲ ՓԲԸ բորսայի նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոնները, այսուհետև կզբաղեցնի միայն բորսայի գլխավոր տնօրենի պաշտոնը:

Բաժնետերերի այդ որոշման պաշտոնական բացատրությունը պայմանավորված է ՄՄԱԲ խմբի ռազմավարությամբ իրականացվող խնդիրներով, դրանք են` ստեղծել հոլդինգային կառուցվածք և անցնել միասնական բաժնետոմսի, ինչպես նաև հաշվի առնելով ՖՇԴԾ կարգավորմանն ուղղված փոփոխությունները:

Ռուբեն Աղանբեկյանը հայտնի տնտեսագետ գիտնական, ակադեմիկոս Աբել Աղանբեկյանի որդին է: Նա 1995 թ. ավարտել է Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիան: 2002 թ.-ից ղեկավարում է «Ռենեսանս կապիտալ» ընկերությունը, իսկ մինչ այդ նա աշխատել է ռուսական ներդրումային «Տրոյկա դիալոգ» բանկում` զբաղեցնոլով ներդրումային բանկային գործակալության ղեկավարի պաշտոնը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---