4 հունիսի 2010 - 15:38 AMT
Հինգ ամիսների ընթացքում գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 5361-ով

2010 թվականի հունիսի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 601 714 բաժանորդ, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը: Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 5361-ով, որից 886-ը՝ մայիս ամսին:

ՀՀ կառավարության որոշման համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից 2010 թվականի հունիսի 1-ի դրությամբ գազասպառող բաժանորդների բնակարաններում և առանձնատներում տեղադրվել են 358595 ազդանշային սարքեր և անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր), որոնցից 23866-ը՝ մայիս ամսին: