4 հունիսի 2010 - 16:28 AMT
Բագրատ Ասատրյան. Հայաստանի տնտեսության շատ երևույթներ դուրս են տնտեսական տրամաբանության շրջանակներից

Հայաստանի արտարժույթի շուկայում ընթացիկ տարում ոչ մի անսովոր բան չի կատարվում, միտումները կանխատեսելի են, իսկ մարտի վերջում արդեն կարելի էր տեսնել, որ կլինի դրամի որոշակի արժեզրկում, ինչը պայմանավորված է Կենտրոնական բանկի զսպող քաղաքականությամբ, որը հանգեցրեց ազգային արժույթի պահանջարկի բարձրացմանը և համապատասխանաբար դրամի ամրապնդմանը: Այդ մասին հւնիսի 4-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: «Ըստ իս, տվյալ մեխանիզմները պետք է աշխատեին և դրամի արժևորումը մայիսի վերջում և հունիսի սկզբին անբացատրելի է»,-ասել է նա: Ընդ որում, մասնագետը հավելել է, որ Հայաստանի տնտեսության մեջ կան բազմաթիվ անբացատրելի երևույթներ, որոնք դուրս են գալիս տնտեսական տրամաբանության շրջանակներից: