4 հունիսի 2010 - 17:05 AMT
Բարոնուհի Քերոլայն Քոքսը 70-րդ անգամ այցելեց Արցախ

Հունիսի 4-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Արցախ ժամանած Մեծ Բրիտանիայի պատվիրակությանը` Միացյալ թագավորության Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորությամբ: Նախագահը շնորհավորել է Քերոլայն Քոքսին հոբելյանական` 70-րդ այցի կապակցությամբ և հույս հայտնել, որ բարոնուհին նույն եռանդով կշարունակի իր առաքելությունը Արցախի հետ կապերը խորացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմանի կապերի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և Արցախի ներքին կյանքին վերաբերող բազմաթիվ հարցեր, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: