4 հունիսի 2010 - 17:28 AMT
ՀՀ ԿԲ նախկին նախագահ. «Հայաստանի տնտեսական համակարգը կոչված է կործանելու փոքր և միջին բիզնեսը»

Հայաստանի տնտեսական համակարգը կոչված է ոչնչացնելու երկրի փոքր և միջին բիզնեսները, և հիանալիորեն իր այդ պարտականությունն անում է: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

«Երկրի տնտեսությունն ամբողջությամբ մոնոպոլացված է և խոշոր ընկերությունները խեղդում են ՓՄԲ-ին: Նրանք բոլոր քաղաքական և ուժային լծակներն ունեն: Մեծ հաշվով, նրանք պետություն են պետության մեջ և հաշվի չեն նստում իշխանությունների հետ», - ասել է նա: