4 հունիսի 2010 - 18:05 AMT
Մոտ ժամանակներում Հայաստանի առջև մեծ խնդիրներ կծառանան պետական պարտքի վերադարձման հարցում

Հայաստանի արտաքին պարտքը պետք է լրջորեն անհանգստացնի երկրի իշխանություններին, գտնում է ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքերի համաձայն, մոտ ժամանակներում խնդիրներ են առաջանալու ոչ միայն այն վերադարձնելու, այլև սպասարկման հարցում:

«2009 թ. ցուցանիշներով դատելով, Հայաստանը 5-6 տարի պետք է աշխատի և իր արտադրանքը արտահանի, ընդ որում`չծախսի, որպեսզի պարտքերը կարողանա վերադարձնել: Պետությունը չպետք է հույս դնի երկիր մուտք գործող տրանսֆերտների վրա, միայն դրանք ստացող քաղաքացին կարող է դրանց վրա հույս դնել», - ասել է նա:

Արտաքին առևտրի հաշվեկշռին անդրադառնալով, ԿԲ նախկին նախագահն ասել է, որ հայերը դարձել են չաշխատող, բայց սպառող ժողովուրդ, որի մասին վկայում են երկրի արտահանումն ու ներմուծումը:

«Ըստ էության, մենք արտահանում չենք կատարում, քանի որ ընթացիկ տարվա 4 ամիսների ընթացքում 60 տոկոս աճի պայմաններում այն 300 մլն դոլարից էլ պակաս է կազմել, այն դեպքում, երբ ներմուծումը կազմել է ավելի քան 11 մլրդ դոլար», -ասել է Բագրատ Ասատրյանը: