4 հունիսի 2010 - 18:21 AMT
Վարույթ է հարուցվել «ԱրմենՏել» ընկերության նկատմամբ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման կասկածով, Հանձնաժողովը վարույթ է հարուցել «ԱրմենՏել» ընկերության նկատմամբ:

Հանձնաժողովն այսօր ուսումնասիրության նպատակով տեղեկատվություն է պահանջել նաև կաթնամթերքի շրջանառության ոլորտում գործող, ինչպես նաև մանկական կաթի փոխարինիչների, շիլաների իրացմամբ զբաղվող տնտեսվարող որոշ սուբյեկտներից, հաղորդում է ընկերության հանրության հետ կապերի գրասենյակը: