Եվրասիական զարգացման բանկի մաքուր շահույթը 2009 թվականին կազմել է 39,8 մլն դոլար

Եվրասիական զարգացման բանկի մաքուր շահույթը 2009 թվականին կազմել է 39,8 մլն դոլար

PanARMENIAN.Net - Ղազախստանի Ալմաթի քաղաքում Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Խորհրդի հերթական նիստում լսվեց և հաստատվեց Բանկի կառավարման տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև 2009թ. տարեկան բալանսն ու հաշվետվությունը ԵԱԶԲ-ի շահույթի ու վնասների մասին: Ինչպես ասվում է բանկի կողմից PanARMENIAN.Net ի ստացած հաղորդագրության մեջ, ԵԱԶԲ Խորհրդի նիստում հաստատվել է բանկի 2009 թվականի շահույթի բաշխման կառավարման և պահուստային ֆոնդի ձևավորման մասին առաջարկները:

«Բանկի ակտիվները հաշվետու տարում ավելացել են գրեթե քառորդով, հասնելով 2, 495 մլրդ դոլարի: 2009թ. բանկի կապիտալը 1,531 մլրդ դոլարից հասավ 1,634 մլրդ դոլարի: Ինչպես նախորդ տարիներին, ԵԱԶԲ-ն 2009թ. ավարտեց դրական ֆինանսական արդյունքով` բանկի մաքուր շահույթը կազմեց 39,8 մլն դոլար»,-հայտարարել է ԵԱԶԲ-ի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը:

Նիստի աշխատանքներին մասնակցեցին` ՌԴ կողմից արդյունաբերության ու առևտրի նախարար Վիկտոր Խրիստենկոն (Խորհրդի նախագահ), Ղազախստանի կողմից` ֆինանսների նախարար Բոլատ Ժամիշևը և վարչապետի տեղակալ, ինդուստրիայի և նոր տեխնոլոգիաների նախարար Ասետ Իսեկեշևը, Հայաստանից` էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, Տաջիկստանից` ֆինանսների նախարար Սաֆարլի Նաջիմիդդինովը:

Զարգացման եվրասիական բանկ

Զարգացման եվրասիական բանկը (EDB) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հաստատվել է Ռուսաստանի եւ Ղազախստանի կողմից 2006 թվականին: EDB առաքելությունը կայանում է բանկի մասնակից պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, տնտեսական աճին ու ներդրումային գործունեության իրականացման միջոցով միմյանց միջեւ առեւտրատնտեսական կապերին աջակցելու մեջ:

EDB մասնակիցներն են Ռուսաստանը, Ղազախստանը, Հայաստանն ու Թաջիկստանը: Բանկի հաստատման մասին համաձայնագրին կարող են միանալ այլ պետություններ եւ միջազգային կազմակերպություններ:

Կանոնադրական կապիտալը կազմում է 1,5 մլդր դոլար: Այն ձեւավորվել է մասնակից պետությունների ներդրումների հաշվին` Ռուսաստան - 1 մլրդ դոլար, Ղազախստան - 500 մլն դոլար, Հայաստան - 100 հազ. դոլար, Թաջիկստան - 500 հազ. դոլար:

Հայաստանը EDB-ում ութ վարկային ծրագրերից բաղկացած միացյալ փաթեթ է ներկայացրել, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 500 մլն դոլար:

Բանկը դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովում (2007-ից) եւ ԵվրԱզԷս-ին կից (2008-ից):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---