Յուրի Յակովենկո. Պուշկինը հավերժ է, որովհետև նա տալիս է բոլոր հարցերի պատասխանները

PanARMENIAN.Net - Պուշկինի պոեզիային նվիրված հինգերորդ հանրապետական «Բարև, Ալեքսանդր Սերգեևիչ» խորագրով տոնը, նվիրվածԱլեքսանդր Պուշկինի ծննդյան 211-ամյակին, հունիսի 6-ին Հայաստանում նշվեց Պուշկինի լեռնանցքում կանգնեցված հուշարձանի մոտ, որը մարմնավորում է Պուշկինի հանդիպումը Գրիբոեդովի դին տեղափոխող սայլի հետ: Միջոցառումն անցավ նրա գլխավոր կազմակերպիչ` «Ռուսհամագործակցության» երևանյան գրասենյակի հովանավորությամբ: Նախապատրաստական աշխատանքների համար ստեղծվել էր հատուկ աշխատանքային խումբ ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի գլխավորությամբ:

Պուշկինի ավանդական հինգերորդ տոնակատարությանը մասնակցեցին Հայաստանի ` Ալավերդուց, Գավառից, Արմավիրից, Էջմիածնից, Վանաձորից, Գյումրիից, Աբովյանից և այլ մարզերից ժամանած հյուրեր: «Զուտ այս թվարկումը վկայում է այն մասին, որ տոնն իրոք հանրապետական է: Պուշկինը հավերժ է, որովհետև նա տալիս է բոլոր հարցերի պատասխանները»,-ասել է Յակովենկոն:

Իր հերթին «Սլավյանսկի դոմ» հասարակական կազմակերպության նախագահ Նոնա Գուստովան իր խոսքում նշել է, որ լավ ու բարի ավանդույթ է ձևավորվել հայ երիտասարդությանը հավաքել Պուշկինի լեռնանցքի մոտ: «Պուշկինը պատկանում է աշխարհի բոլոր ժողովուրդներին և նա մերձեցնում է բոլոր ազգերին», -նշել է Գուստովան: Նա հիշեցրել է, որ անցյալ տարի Հայաստանում անցկացվեց Պուշկինի փառատոն, որին մասնակցեցին 22 բուհերի ուսանողներ:

Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունը, «Հայաստան-Ռուսաստան» բարեկամության միությունը, «Ռոսիա», «Օդա-լուչ» հասարակական կազմակերպությունները, ՀՀ-ում Ռուսաստանի հայրենակիցների աջակցության հիմնադրամը, «Ռուսական մշակույթի տունը», «Ռուսաստանի բարեկամներ» և «Ներբող» հասարակական կազմակերպությունները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---