7 հունիսի 2010 - 14:27 AMT
HTC-ն և Orange-ը տեղայնացնում են կնքված գործընկերության պայմանագիրը

ԱՊՀ երկրներում HTC կորպորացիայի ներկայացուցչությունը և Օրանժ Արմենիա ընկերությունը, հիմք ընդունելով HTC կորպորացիայի և Ֆրանս Տելեկոմ Խմբի/Orange-ի համաշխարհային գործընկերության պայմանագիրը` որոշում են կայացրել տեղայնացնել իրենց մայր ընկերությունների միջև կնքված մատակարարման ընդհանուր պայմանագիրը երկարաժամկետ գործընկերության նպատակով:

Orange-ը մայիսի 4-ին հայտարարեց HTC Tattoo և Desire մոդելների վաճառքի մասին Ֆրանս Տելեկոմ Խմբի և HTC կորպորացիայի համաշխարհային գործընկերության շրջանակներում:

Ապագայում Orange-ի խանութներում վաճառքի դուրս կբերվեն Android և Windows Mobile օպերացիոն համակարգերով աշխատող այլ HTC սմարթֆոններ` արդեն նոր կնքված տեղական պայմանագրի շրջանակներում, տեղեկացնում է Օրանժ Արմենիա ընկերության մամլո ծառայությունը: