7 հունիսի 2010 - 16:51 AMT
Ռուսաստանը հույս ունի դառնալ Հայաստանի և Բուլղարիայի ԱԷԿ-ի բաժնետերը

Ռուսաստանը հույս ունի, որ կդառնա Հայաստանի և Բուլղարիայի ԱԷԿ բաժնետերը: Այս մասին Մոսկվայում լրագրողներին հայտնել է «Ռոսատոմ» պետկազմակերպության գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն: Նրա խոսքերի համաձայն, «Ռոսատոմը» ներկայում աշխատանքային նոր գործիքների է անցնում», որոնք նախկինում չկային;

Նա նաև նշել է, որ Թուրքիայում ԱԷԿ-ի կառուցման մասին պետկազմակերպության պայմանագիրը առանձնահատուկ է: «Առաջին անգամ մենք դառնալու ենք այլ երկրում ատոմակայանի սեփականատերը, և ոչ միայն կառուցելու ենք, այլև 60 տարվա ընթացքում շահագործելու ենք այն», - ասել է Սերգեյ Կիրիենկոն;

Նա ավելացրել է նաև, որ նույն մակարդակով մի շարք այլ երկրների հետ բանակցություններ են վարում, մասնավորապես` Հայաստանի և Բուլղարիայի հետ, հաղորդում է «Էներգո նյուս» գործակալությունը:

«Հայաստանի կառավարության հետ միասին մենք մտադիր ենք ոչ միայն կառուցել ատոմակայանը, այլև ներդնողներից մեկը դառնալ», - ասել է նա: Կիրիենկոն ավելացրել է, որ Ռուսաստանը մտադիր է մասնակցել նոր ներդրումային փուլին, որը ձևավորելու է Բուլղարիայի կառավարությունը` Բելենայում ԱԷԿ կառուցելու համար: «Մենք այնքան վստահ ենք դրա մրցունակությանն ու արդյունավետությանը, որ պատրաստ ենք գնել այն փաթեթը, որը մեզ կտա Բուլղարիայի կառավարությունը», - հայտարարել է գլխավոր տնօրենը: