7 հունիսի 2010 - 16:59 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան հունիսի ավարտին կամ հուլիսի սկզբին: Այդ մասին հայտարարել է ռուս համանախագահ Իգոր Պոպովը Վենետիկում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումից հետո:

Դիվանագիտական աղբյուրները Մոսկվայում չեն հաստատել, և չեն հերքել այդ տեղեկատվությունը: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ին, այցի հավանականությունը բավականին մեծ է: Միանգամայն հավանական է նաև, որ միջնորդները մեկնեն նաև Լեռնային Ղարաբաղ: