IFC-ն 3 մլն դոլար կհատկացնի «ACBA- լիզինգ» ընկերությանը ՓՄՁ-ների ֆինանսավորման համար

IFC-ն 3 մլն դոլար կհատկացնի «ACBA- լիզինգ» ընկերությանը ՓՄՁ-ների ֆինանսավորման համար

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն տրամադրելու է 3 միլիոն դոլար արժողությամբ առաջնային վարկ «ACBA- լիզինգին»` Հայաստանի առաջատար լիզինգային ընկերությանը, նպաստելու տեղական փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման հնարավորությունների ընդլայմանը, ասվում է PanARMENIAN.Net ին IFC մամլո ծառայության կողմից տրամադրված հաղորդագրության մեջ :

IFC-ի ֆինանսական աջակցությամբ, «ACBA-լիզինգը» կֆինանսավորի փոքր և միջին ձեռնարկությունների` տրանսպորտային միջոցների և արտադրական ու գյուղատնտեսական սարքավորումների վարձակալումը Հայաստանում` «ACBA կրեդիտ ագրիկոլ» բանկի ամբողջ երկրում գործող մասնաճյուղերի ցանցի միջոցով: «IFC-ի` ժամանակին տրամադրած աջակցությունը կօգնի տարբերակելու «ACBA-լիզինգի» ֆինանսավորման բազան և խորացնելու ինստիտուցիոնալ կարողությունները` հաճախորդների կարիքները բավարարելու համար»,- ասել է «ACBA-լիզինգի» գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը` ավելացնելով, որ այն թույլ կտա նաև շարունակել տեղական ձեռնարկություններին ֆինանսավորելու քաղաքականությունը` ուղղված վարձակալությամբ նոր սարքավորումներ ձեռք բերելուն, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսության առողջացմանը համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո:

IFC-ի տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեքն իր հերթին ավելացրել է, որ լիզինգը գերազանց ֆինանսական պրոդուկտ է փոքր և միջին ձեռնարկությունների համար, և IFC-ն աջակցում է լիզինգի զարգացմանը Հայաստանում սկսած 2002թ.:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---