7 հունիսի 2010 - 17:03 AMT
Ղարաբաղում նշեցին «Հալո Թրաստ» կազմակերպության 10-ամյակը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին այցելել է Ասկերանի շրջանի Խաչեն գյուղ և մասնակցել Արցախում «Հալո Թրաստ» կազմակերպության գործունեության 10-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որին ներկա էր նաև Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել կազմակերպությանը` նրա ծավալած աշխատանքի համար` այն համարելով կարևոր մարդասիրական առաքելություն:

Այնուհետև նախագահ Սահակյանը Խաչեն գյուղի միջնակարգ դպրոցում հանդիպում է ունեցել ուսուցչական կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին Արցախի Հարապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը և պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: