«ԱրմենՏել»-ը նվազեցնում է SMS-ների գինը «Ընկերներ» սակագնային փաթեթում

«ԱրմենՏել»-ը նվազեցնում է SMS-ների գինը «Ընկերներ» սակագնային փաթեթում

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Ընկերներ» սակագնային փաթեթի բաժանորդների համար ակցիայի անցկացման մասին: Մինչև 2010թ-ի հուլիսի 31-ը Beeline բջջային ցանցի ներսում «Ընկերներ» սակագնային փաթեթի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար գործում են SMS հաղորդագրությունների նոր սակագներ:

Ինչպես ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ, օրվա ընթացքում առաջին SMS հաղորդագրության արժեքը 20 դրամ է, իսկ մնացած հաղորդագրությունները կտարիֆիկացվեն յուրաքանչյուրը 9 դրամով:

«ԱրմենՏել» ընկերությունը «Ընկերներ» սակագնային փաթեթի բաժանորդներին առաջարկում է հաճույք ստանալ շփումից SMS հաղորդագրություն միջոցով և հաղորդակցվել կոլեգաների, բարեկամների, ծանոթների և, իհարկե, ընկերների հետ ավելի շահավետ սակագնով»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:--ԿԱ--

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---