Թուրք-իսրայելյան հարաբերությունների վատթարացումն ընդունակ է Կովկասում ժամանակավոր «վերակենտրոնացման» հանգեցնել

Թուրք-իսրայելյան հարաբերությունների վատթարացումն ընդունակ է Կովկասում ժամանակավոր «վերակենտրոնացման» հանգեցնել

PanARMENIAN.Net - Թուրք-իսրայելյան հարաբերությունների վատթարացումն ընդունակ է շահագրգռված կողմերի ուշադրությունը Կովկասի իրադարձություններից (մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից) ժամանակավորապես «կենտրոնացնել» մերձավորարևելյան խնդիրների վրա, որոնք գնալով ավելի անլուծելի են դառնում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշևը: «Այսպես կոչված «Աշխարհի նավատորմի» հետ կապված իրադարձությունները, հավանաբար, որոշ չափով կզսպեն Իսրայելի հավակնությունները, որը վերջին տարիներին փորձում էր իրեն որպես ակտիվ խաղացող դիրքորոշել Հարավային Կովկասում: Մյուս կողմից Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը ևս մեկ անգամ զգացին Անկարայի աճող տարածաշրջանային հավակնությունները»,- ընդգծել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---