Եգիպտոսը որոշել է բացել Գազայի հետ սահմանը անորոշ ժամանակով

Եգիպտոսը որոշել է բացել Գազայի հետ սահմանը անորոշ ժամանակով

PanARMENIAN.Net - Գազայի հատվածի եռամյա շրջափակումից հետո Եգիպտոսը որոշեց անորոշ ժամանակով բացել սահմանը: Այդ մասին հայտնել է Եգիպտոսի պաշտպանության նախարարության աղբյուրը, հաղորդում է Associated Press-ը: Նրա կարծիքով, եգիպտական ղեկավարությունը կարծում է, որ շրջափակումն իրեն չարդարացրեց, այն այդպես էլ իր նպատակին չհասավ: «Մենք թույլ չենք տա օկուպանտներին խուսափել պատասխանատվությունից»,- հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ մամլո քարտուղար Հոսամ Զաքին:

Անցյալ շաբաթ Եգիպտոսի նախագահ Հուսնի Մուբարաքը որոշեց մասամբ բացել սահմանը մարդասիրական բեռների համար: Իր հերթին, Իսրայելը կարծիք չհայտնեց եգիպտական նախագահի միակողմանի որոշման առիթով:

Ռաֆիյախ ՀԱԿ-ը այսուհետ բաց կլինի մարդկանց և բեռնափոխադրումների ազատ անցումի համար: Սահմանը փակվել էր ՀԱՄԱԶ-ի կողմից Գազայի հատվածում իշխանությունը զավթելուց հետո:

Շարմ-էլ-Շեյխում կայացավ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հանդիպումը Հոսնի Մուբարաքի հետ, որի ընթացքում քննարկվեց Մերձավոր Արևելքի ներկա դրությունը, այդ թվում` Գազայի հատվածի: Շարմ-էլ-Շեյխի բանակցությունները տևեցին մեկուկես ժամ: Ջո Բայդենն ասաց, որ ԱՄՆ-ն նոր ուղիներ է որոնում Գազայի հատվածի տնտեսական, քաղաքական, մարդասիրական և ռազմական խնդիրները կարգավորելու համար, սակայն նշեց, որ Իսրայելն ինքնապաշտպանության իրավունք ունի:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---