Թուրքիան փորձում է վերհիշել իր նախկին փառքը

Թուրքիան փորձում է վերհիշել իր նախկին փառքը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն միշտ շահագրգռիրռ է եղել Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում, համարելով նրան իր ռազմավարական դաշնակիցը տարածաշրջանում: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` մեկնաբանելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցերն Ադրբեջան: Ըստ նրա, ԱՄՆ-ի ներկա վարքագիծն Ադրբեջանի հանդեպ փոխհատուցում է վերջին շրջանի քաղաքականության փոխարեն, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չհրավիրվեց ապրիլին Վաշինգտոնում կայացած միջուկային անվտանգության գագաթնաժողովին:

Անդրադառնալով Թուրքիայի դերին տարածաշրջանում` Բոզոյանն ասաց, որ այս պահի դրությամբ Թուրքիան մեծ դերակատարություն ունի Հարավային Կովկասում և նա փորձում է «վերհիշել իր նախկին փառքը»: «Թուրքիան հավակնում է իսլամական աշխարհի առաջնորդի դերին», ասել է քաղաքագետը: Ընդ որում, նա դժվարացել է ասել, կհաջողվի դա նրան, թե ոչ` նշելով, որ Թուրքիայի ակտիվացումը տարածաշրջանում մեծ վտանգներ է պարունակում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---