8 հունիսի 2010 - 13:34 AMT
6 հայ բռնցքամարտիկներ շարունակում են պայքարել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար

Մոսկվայում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայ բռնցքամարտիկ Դերենիկ Գիժլարյանը (51ք/կ) դուրս է եկել քառորդ եզրափակիչ և հունիսի 8-ին պայքարելու է կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճելու համար: Քառորդ եզրափակչում հանդես են գալու նաև Ազատ Հովհաննիսյանը (57 ք/կ), օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչիկ Ջավախյանը, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և աշխարհի գավաթակիր Անդրանիկ Հակոբյանը (75 ք/կ) և Արթուր Խաչատրյանը (81ք/կ):

Եվրոպայի 2008-ի չեմպիոն Հովհաննես Դանիելյանն (48 ք/կ) իր ելույթները կսկսի քառորդ եզրափակիչից, PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը: Նշենք, որ 10 մարզիկներից կազմված Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ ժամանել է Մոսկվա: Սամվել Մաթևոսյանը (69 ք/կ) և Կարեն Այլազյանը (54 ք/կ) դուրս են մնացել 1/16-րդ եզրափակչից, իսկ Արա Պուլուզյանը (60 ք/կ) և Ցոլակ Անանիկյանը (91ք/կ)` 1/8 եզրափակչից: