Հայաստանը դեմ է հանդես եկել Թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովին դիտորդի կարգավիճակի շնորհմանը ՍԾՏՀ ԽՎ-ում

Հայաստանը դեմ է հանդես եկել Թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովին դիտորդի կարգավիճակի շնորհմանը ՍԾՏՀ ԽՎ-ում

PanARMENIAN.Net - Հայաստանը դեմ է հանդես եկել Թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովին դիտորդի կարգավիճակի շնորհմանը Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ): Այդ մասին լրագրողներին է հայտնել ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Եվ Թուրքիայի, և Ադրբեջանի համար, որոնք ՍԾՏՀ ԽՎ անդամներ են, չափազանց կարևոր էր դիտորդի կարգավիճակ ստանալը, ինչը հնարավորություն կտար նրանց ելույթ ունենալ ցանկացած հարցի քննարկման ժամանակ և մասնակցել բանավեճերին: Միակ տարբերությունն այն է, որ դիտորդները չունեն ձայնի իրավունք»,-ասել է նա: Ըստ կանոնակարգի, ՍԾՏՀ ԽՎ-ում յուրաքանչյուր երկիր վետոյի իրավունք ունի:

Ըստ Մինասյանի, այս հարցը չընդգրկվեց օրակարգում Հայաստանի դիրքորոշման պատճառով, ինչն էլ ադրբեջանական ու թուրքական պատվիրակությունների հիստերիայի պատճառ դարձավ: «Քննարկումների ժամանակ մեզ հարցնում էին, կարող է այնպես պատահել, որ Վեհաժողովի հաջորդ նիստում, որը կայանալու է Թուրքիայում, Հայաստանը դեմ չլինի դիտորդի կարգավիճակի շնորհմանը Թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովին: Մենք պատասխանեցինք, որ քանի դեռ նրանց քաղաքականությունը Հայաստանի համար կարևոր հարցերում չի փոխվել, նրանք հեռու կլինին ՍԾՏՀ ԽՎ-ում դիտորդի կարգավիճակ ստանալուց»,-ասել է նա:

Թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի կետնրոնական գրասենյակը գտնվում է Ադրբեջանում, իսկ գլխավոր քարտուղարն է Ադրբեջանի իշխող կուսակցության ներկայացուցիչը: Վեհաժողովին անդամակցում են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---