Գազայի միջադեպը կազմակերպել էին Թուրքիան ու Իսրայելը`Իրանին մոլորեցնելու համար

Գազայի միջադեպը կազմակերպել էին Թուրքիան ու Իսրայելը`Իրանին մոլորեցնելու համար

PanARMENIAN.Net - Ռուս-թուրքական համագործակցությունը կարելի է դիտարկել միայն որպես տնտեսական համագործակցություն: Այդ մասին այսօր հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ Երևանում կայացած համատեղ մամլո ասուլիսում: Ըստ նրա, այդ մասին վկայում են հրապարակումները թուրքական մամուլում, քանի որ բոլոր այն հարցերը, որ վերաբերում են ռուս-թուրքական համագործակցությանը արծարծվում են միայն տնտեսական տեսակետից:

Անդրադառնալով Գազայի իրադարձություններին`Արտակ Շաքարյանն ասել, որ դա չի կարելի շաղկապել Հայաստանի հետ` նշելով, որ այդ միջադեպից հետո Թուրքիան միայն ամրապնդեց իր դիրքերը տարածաշրջանում: Ըստ նրա, միջադեպը կազմակերպել էին Թուրքիան ու Իսրայելը` Իրանին մոլորեցնելու համար: «Նպատակն է`տեղափոխել իսլամական աշխարհի կենտրոնն Իրանից Թուրքիա»,-ասել է Շաքարյանը: Նա նշել է, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրութւուններինց հետո, թուրք-իսրայելական հարաբերությունները կբարելավվեն: Որքան ամրապնդվի Թուրքիան իսլամական աշխարհում, այնքան նա ավելի շատ կօգտագործի այդ գործոնը Հայաստանի դեմ, ասել է թուրքագետը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---