«ԱրմենՏել»-ն առաջարկում է ֆիքսված ցանցին միանալու նոր հնարավորություններ

«ԱրմենՏել»-ն առաջարկում է ֆիքսված ցանցին միանալու նոր հնարավորություններ

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ֆիքսված ցանցին միանալու նոր հնարավորությունների մասին: Մինչև 2010թ-ի դեկտեմբերի 31-ը Beeline ֆիքսված հեռախոսագիծ տեղադրել ցանկացող ֆիզիկական և իրավաբանական անձիք կարող են վճարել միանվագ միացման վարձը 12 ամսվա ընթացքում:

«Հայաստանում «ԱրմենՏել» ընկերությունը կապի միասնական ծառայություններ մատուցող խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորն է: Նոր տեխնոլոգիաների ներդրման և զարգացման հետ միաժամանակ ընկերությունը շարունակաբար կատարելագործում է ծառայությունների մատուցման կոմերցիոն եղանակները: Դա հնարավորություն է ընձեռում հասանելի դարձնել մեր ծառայությունները բնակչության ավելի լայն շերտերի համար»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Այս հնարավորությունից կարող են օգտվել թե Երևանի, թե մարզերի բնակիչները: Ներկայում Beeline ֆիքսված ցանցին միանալու միանվագ վարձը կազմում է 12 000 դրամ ֆիզիկական և 14 400 դրամ իրավաբանական անձանց համար, հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---