WiMAX «Կոռնետ-AM» ազգային ցանցը Քաջարանում սկսել է աշխատանքը

PanARMENIAN.Net - «Կոռնետ-AM» ՓԲԸ կազմակերպությունը հայտարարել է Հայաստանում WiMAX ծածկույթի գոտու ընդարձակման մասին: PanARMENIAN.Net ին ընկերության մամլո ծառայությունից հաղորդել են, որ 2010 թ. հունիսից WiMAX «Կոռնետ-AM» -ը սկսել է աշխատել Քաջարանում: Այդ քաղաքում նոր բազային կայանի տեղադրումն ու ցանցի ընդարձակումը հնարավոր է դարձել «Ջի Էն Սի-Ալֆա» կապի մանրաթելային պաշարների բազայի և տեխնիկական աջակցության շնորհիվ:

«Կոռնետ-AM» ընկերությունը Հայաստանում առաջին անգամ 2008 թ. իրականացրել է ազգային մասշտաբի կապի ցանցի` ոչ լարային լայնագիծ WiMAX. համացանցի հասանելիության հայեցակարգը: Այսօր այն կապի ծառայություն է տրամադրում Երևանին և Հայաստանի 19 խոշոր քաղաքներին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---