Ռուբեն Մեհրաբյան. Ղարաբաղյան հակամարտությունում սկսվում է նոր` «հետմադրիդյան» փուլ

Ռուբեն Մեհրաբյան. Ղարաբաղյան հակամարտությունում սկսվում է նոր` «հետմադրիդյան» փուլ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունում սկսվում է նոր` «հետմադրիդյան» փուլ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` մեկնաբանելով հնարավոր առաջընթացը կարգավորման գործընթացում: Ըստ նրա, այդ մասին վկայում է նաև այն, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղած նամակում ոչ մի տող անգամ չկա Մադրիդյան սկզբունքների մասին և այն մասին, որ հակամարտությունը պետք է լուծվի այդ սկզբունքների հիման վրա: Ընդ որում հայ փորձագետը նշել է, որ ղարաբաղյան կարգավորման ներկա փուլից Ադրբեջանը դուրս եկավ ավելի ուժեղացած, իսկ Հայաստանը` թուլացած:

Անդրադառնալով Ղարաբաղի հնարավոր ներգրավմանը բանակցային գործընթացին` Մեհրաբյանն ասել է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում դա հազիվ թե տեղի ունենա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---