ԱԺ-ն ընդունել է ՀՀ նախագահի առարկությունը նախագահության թեկնածուներին անձեռնմխելիությունից զրկելու հարցում

ԱԺ-ն ընդունել է ՀՀ նախագահի առարկությունը նախագահության թեկնածուներին անձեռնմխելիությունից զրկելու հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կրթության մասին», «Բարձրագույն հետբուհական կրթության մասին» և «Սկզբնական և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը:

ՀՀ ԱԺ-ն ընդունել է նաև ՀՀ նախագահի առարկությունը ՀՀ ընտրական օրենսգրքում, «Դատախազության մասին» և «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծի վերաբերյալ: Նախագահի առարկությունը վերաբերում էր նախագահության թեկնածուներին անձեռնմխելիությունից զրկելուն:

Նախօրեին նախագահի առարկությունը ներկայացրեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ընտրված պատգամավոր Գագիկ Իսագուլյանը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանը, հանդես գալով նման առարկություններով, մտադիր է պահպանել հավասարությունը նախագահության թեկնածուների միջև, քանի որ, այնպես է ստացվում, որ նախընտրական արշավի ժամանակ միայն գործող նախագահը կարող է օգտվել անձեռնմխելիության իրավունքից:

ՀՀ ԱԺ-ում ներկայացված օրինագիծը, մասնավորապես, նախատեսում է, որ պատգամավորության և նախագահության թեկնածուները պետք է զրկվեն անձեռնմխելիությունից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---