Ուկրաինան ու Թուրքիան կստեղծեն միջպետական ռազմավարական խորհուրդ

PanARMENIAN.Net - Ուկրաինան ու Թուրքիան կստեղծեն միջպետական ռազմավարական խորհուրդ, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստմաբուլում ունեցած հանդիպման ավարտին:

«Մենք ռազմավարական խորհուրդ կստեղծենք բարձր մակարդակով»,-հայտարարել է Յանուկովիչը` հավելելով, որ այդ մարմինը կղեկավարեն Թուրքիայի վարչապետն ու Ուկրաինայի նախագահը:

Նա նաև հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են, որ առաջիկայում Թուրքիայի վարչապետը պաշտոնական այց կկատարի Ուկրաինա: Ըստ նրա, այսօր գոյություն ունեն մի շարք հարցեր, որոնց առնչությամբ երկրները պետք է ակտիվացնեն կապերը: Կողմերը քննարկել են նաև երկու երկրների համագործակցությունն ուղղված նավթի ու գազի արդյունահանմանը Սև ծովում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---