6 հոկտեմբերի 2001 - 00:19 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Այսօր Երեւանում բացվել է «Ինֆոտեկ» տեղեկատվական տեխնոլոգիաների առաջին մասնագիտացված ցուցահանդեսը: Միջոցառման կազմակերպիչն «Էքսպոմեդիա» ցուցահանդեսային նախագծերի կենտրոնն է: Ցուհանդեսում ներկայացված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայկական կազմակերպությունները: Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին` վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ընդգծել է, որ «Հայաստանի կառավարությունը, մեծ նշանակություն տալով այդ բնագավառի զարգացմանը, որոշում է ընդունել մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների առաջնային զարգացման մասին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: