Դերենիկ Գաբրիելյանը նշանակվել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն

Դերենիկ Գաբրիելյանը նշանակվել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն

PanARMENIAN.Net - Մոսկվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ պարոն Չինգ Կորո Վուն շնորհավորել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դերենիկ Գաբրիելյանին ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոն ստանալու կապակցությամբ:

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում այս տարվա մայիսի 1-ին Միջազգային բռնցքամարտի ֆեդերացիան իր պատմության մեջ առաջին անգամ անցկացրել է քննություն անվանի մասնագետների մասնակցությամբ: Քննությունը հաջող անցնելու դեպքում մասնակիցն արժանանալու էր բռնցքամարտի միջազգային բռնցքամարտի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնին, ինչը իրավունք է տալիս ներկա գտնվել տարբեր միջազգային մրցաշարերին որպես ֆեդերացիայի ներկայացուցիչ և կայացնել պատասխանատու որոշումներ, հաղորդում է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---