Աուդիտի ոլորտից Հայաստանի պետբյուջե է գանձվել 5. 705 մլն դրամ

PanARMENIAN.Net - 2010 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 11 լիցենզիա: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է աուդիտորական ծառայությունների իրականացման 3 և կասեցվել 1 լիցենզիայի գործողություն, ևս 2 լիցենզիայի գործողությունը հանվել է կասեցումից:

Ընթացիկ տարվա հինգ ամիսներին օրենքով սահմանված կարգի համաձայն այս ոլորտից գանձվել է 5 մլն 705 000 դրամ պետական տուրք, որից 5 մլն 505 000 դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 200 000 դրամը` անհատ աուդիտորներից: Աուդիտ իրականացնող անձանցից գանձվել է նաև տուգանք 705 000 դրամի չափով:

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 1-ի դրությամբ լիցենզավորված են 35 աուդիտորական կազմակերպություն և 7 անհատ աուդիտոր, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---