Արամ Սաֆարյան. 2010 թվականի վերջին ղարաբաղյան գործընթացը կրկին կակտիվանա

Արամ Սաֆարյան. 2010 թվականի վերջին ղարաբաղյան գործընթացը կրկին կակտիվանա

PanARMENIAN.Net - «Ներկա պահին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն այնպիսի փուլում է, երբ բացի Հայաստանից ու Ադրբեջանից ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները նույնպես գնահատում են իրենց հնարավորությունները բանակցային գործընթացում առաջընթացի հասնելու հարցում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս փուլով և մտորում են այն հարցի շուրջ, թե որ առանցքով է հետագայում պետք գործադրել ջանքերը հակամարտության լուծման համար: «Կարծում եմ, որ Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը դեռևս մի քանի ամիս կշարունակի հարաբերական դադարի վիճակում, այսինքն` առկա իրադրության վերաիմաստավորման փուլում գտնվել»,- նկատել է Սաֆարյանը` համոզմունք հայտնելով, որ տարեվերջին ղարաբաղյան գործընթացը կրկին կակտիվանա: Սաֆարյանի վստահությունը պայմանավորված է նրանով, որ ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության ընթացքում խնդրի կարգավորման գործընթացում պետք է առաջընթաց արձանագրվի: «Քանի որ այն պահին, երբ Ղազախստանը զբաղեցրեց ԵԱՀԿ նախագահի պաշտոնը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը բավական ակտիվ էր»,- հայտնել է պատգամավորը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---