Հայ դեղարտադրողները կկարողանան արտահանել իրենց արտադրանքը եվրոպական շուկա 9 հունիսի 2010 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Դեղորայքի սպառման շուկաների ընդլայնման համար Հայաստանում հարկավոր է ներմուծել որակի միջազգային չափանիշների`GMP ստանդարտացման ինստիտուտը: Այդ մասին հունիսի 9-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Դեղարտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը: «Մենք բանակցում ենք էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունների հետ`նպատակ ունենալով նման մարմին բացել նախարարություններից մեկին կից»,-ասել է նա: Ըստ Զաքարյանի, տեղի դեղարտադրողները կարող են արտահանել իրենց արտադրանքը միայն ԱՊՀ երկրներ և նրանց համար դեռևս անհասանելի են Եվրոպայի երկրների շուկաները: Նա հայտնել է նաև, որ Հայաստանում արտադրվում է անհրաժեշտ դեղորայքի ընդամենը 10-15 տոկոսը, մյուս մասը ներկրվում է: «Դեղարտադրության ոլորտը ռազմավարական է, հատկապես այնպիսի փոքր երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, քանի որ արտակարգ իրավիճակներում երկիրը պետք է կարողանա ինքնուրույն կերպով ապահովել իրեն անհրաժեշտ դեղորայքով»,-ասել է Սամվել Զաքարյանը: Ինչ վերաբերում է ժամկետանց և կեղծված դեղերին, ապա միությունը 2010 թ. սկսել է դիտարկում անցկացնել դեղատներում, իսկ արդյուքնենրը ներկայացվում են համապատասխան մարմիններն, քանի որ տեղի դեղարտադրողները շահագրգիռ են, որ շուկայում լինի միայն որակյալ ապրանք: Զաքարյանը կոչ է արել հայ սպառողին դեղատներում ձեռք բերել հայրենական արտադրության դեղամիջոցներ, քանի որ դրանք չեն զիջում որակով ներկրվող դեղորայքին: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին չստացած կրթությունն է Նա նշել է, որ ՀՀ–ում հազարավոր մարդիկ դեռևս ապրում են աղքատության պայմաններում Պատել․ ԱՄՆ–ն հավատում է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է և շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամներ կալանովորումներով Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել |