ՀՀ Տրանսպորտի նախարարությունն ու ՀԲ ներկայացուցիչը 50 մլն դոլար արժողությամբ արձանագրություն ստորագրեցին 9 հունիսի 2010 - 17:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն ու Համաշխարհային բանկի Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի դեկավար Օլիվեր լե Բերը հունիսի 9-ին ստորագրել են բանակցությունների արձանագրություն` 50 մլն ԱՄՆ դոլար արժեքով «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի վերաբերյալ, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: Ծրագրի նպատակն է վերականգնել կենսական նշանակության ավտոճանապարհների 190 կմ ընդհանուր երկարությամբ հատվածներ և ճանապարհաշինության ոլորտում ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր: Ընդ որում, նշված ճանապարհահատվածներից 50 կմ-ը նախատեսվում է վերանորոգել այս տարի, այդ թվում` Մ2 միջպետական ճանապարհի խաչմերուկից մինչև Հալիձոր գյուղ տանող ճանապարհը: Ծրագիրը հուլիսի 15–ին կներկայացվի Համաշխարհային բանկի տնօրենների խորհրդի հաստատամը, որից հետո կստորագրվի վարկային համաձայնագիր: «Համաշխարհային բանկի վարկի գումարը կկազմի 40 մլն ԱՄՆ դոլար, ևս 10 մլն ԱՄՆ դոլարը որպես համաֆինանսավորում կտրամադրի ՀՀ կառավարությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր |