Թողարկման է պատրաստվում Armenian PowerSpell 2010 ծրագրի նոր տարբերակը 9 հունիսի 2010 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Թողարկման է պատրաստվում Armenian PowerSpell 2010 ծրագրի նոր տարբերակը, որի օգնությամբ կարելի է աշխատել ոչ միայն Microsoft Word, այլև MS Excel ծրագրով: Armenian PowerSpell ծրագիրը թողարկվել է 2009 թվականին: Հայոց լեզվի քերականությունը ստուգող ծրագիրը (spellchecker) համատեղելի է Microsoft Word տեքստի խմբագրի հետ և ճանաչում է Armenian Standard և Unicode կոդավորումները: Ծրագիրը 600000 հայերեն բառ և բառաձև է պարունակում բառարանում: «Այս ծրագիրը բխում է ինչպես կոմերցիոն, այնպես էլ քաղաքական շահերից: Մարդն ավելի արդյունավետ է մտածում մայրենի լեզվով, այս ծրագիրը կօգնի կատարելագործելու հայերենը, քանի որ ազգի գրագիտությունը ռազմավարական խնդիր է»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Armenian PowerSpell նախագծի ղեկավար Հայկ Պապյանը: Ծրագիրն օգտագործում են նաև Հայաստանի Կենտրոնական բանկը, տարբեր նախարարություններ: Ծրագիրը Հայաստանում բեռնվել է 1200 համակարգիչների վրա: Ներկա պահին խումբն աշխատում է Armenian PowerDic զուգահեռ բառարանի վրա` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների համար, որն իր մեջ նաև քերականության ստուգման ու նույնանման բառերի հայտնաբերման ծրագիր է պարունակում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |