Էդվարդ Նալբանդյան. Հայաստանն ու ԼՂՀ-ն չեն պատրաստվում որևէ բան քննարկել Թուրքիայի հետ 9 հունիսի 2010 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ռազմական ուսմունքում փոփոխությունները հակասում են նրա սահմանադրությանը, քանի որ դրանում գրված է, որ հարկավոր է ձեռնպահ մնալ ցանկացած ռազմական գործողություններից: Այդ մասին Հայաստանի Ազգային Ժողովում կառավարական ժամի ընթացքում հայտնել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով, եթե հարևան հանրապետությունում ռազմակայաններ տեղակայվեն, ապա Հայաստանը կարտահայտի իր դիրքորոշումը: «Սակայն կայաններն Ադրբեջանի ներքին գործն է, որին մենք չենք միջամտում: Սակայն Հայաստանը բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ խոսում է Բաքվի ռազմատենչ հայտարարությունների մասին»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը: Նա պատգամավորներին հիշեցրել է նաև, որ Հայաստանը դեռևս 2 տարի առաջ որպես արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի հիմք է ընդունել Մադրիդյան սկզբունքները: «Մինչդեռ Ադրբեջանն ինչ-որ անհասկանալի հայտարարություններ է կատարում, թե, իբր, Հայաստանը չի ընդունում այդ սկզբունքները: Մադրիդյան սկզբունքների հիմքում ԼՂՀ կարգավիճակի խնդիրն է, որը պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ: Իսկ եթե Ադրբեջանը հայտարարում է, որ ինքը պատրաստ է Լեռնային Ղարաբաղին «լայն ինքնավարություն տալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», ապա դրանով ցանկանում է կանխորոշել բանակցությունների ընթացքը: Բացի դրանից, Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության ամրապնդմանն ուղղված ցանկացած նախաձեռնությունից` երկար ժամանակ չհամաձայնելով կրակի գծից դիպուկահարների հեռացմանը»,- ասել է Նալբանդյանը` ավելացնելով, որ Ադրբեջանն իր ռազմատենչ հայտարարություններով փորձում է ձախողել բանակցությունները: «Հեբբելսի ոգով ադրբեջանական քարոզչությունը ոչ մի արդյունք չի տալիս, այն միայն մոլորեցնում է Ադրբեջանի ինչպես իշխանություններին, այնպես էլ ժողովրդին»,- ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Էդվարդ Նալբանդյանը նշել է նաև, որ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են քննարկել ԼՂՀ հիմնախնդիրը որքան ցանկանան: «Հայաստանն ու ԼՂՀ-ն չեն պատրաստվում որևէ բան քննարկել Թուրքիայի հետ»,- ասել է նա: Նալբանդյանը գտնում է, որ Վլադիմիր Պուտինի Ստամբուլ կատարած այցի պատճառով հայ-ռուսական հարաբերությունների առիթով ոչ մի մտավախություններ չկան` նկատելով, որ այդ հարցը քննարկվել է փակ ռեժիմով: Ինչ վերաբերում է Գազայի սեկտորի մոտ մայիսի 31-ին տեղի ունեցած միջադեպին, երբ 9 հոգի զոհվեց, ապա ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանն իր ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին, քանի որ Հայաստանը հանդես է գալիս ուժի կիրառման ու շրջափակման դեմ: «Բայց մյուս կողմից որոշ երկրներ, որոնք հանդես են գալիս ուժի կիրառման ու շրջափակման դեմ, շատ առումներով իրենք էլ երկար տարիներ շրջափակում ու սպառնալիքներ են ստեղծում հարևանների համար»,- ասել է Նալբանդյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |