ՀՀ փոխվարչապետն ու Հայաստանում ՌԴ դեսպանը քննարկել են ապակենտրոնացված մակարդակով համագործակցության հարցեր 9 հունիսի 2010 - 19:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հունիսի 9-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՊՀ գործերով «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցիչ Վիկտոր Կրիվոպուսկովը: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև ապակենտրոնացված մակարդակով համագործակցության խորացման հարցեր: Դեսպանը նշել է, որ ռուսական կողմն առանձնահատուկ նշանակություն է տալիս Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը և կարևորել է կապերի խորացումը Ռուսաստանի նահանգների ու Հայաստանի մարզերի միջև: Նման հարաբերությունների զարգացման հարցերով զբաղվում է «Ռոսսոտրունդիչեստվո» գործակալությունը, որը փորձում է ընտրել այն նահանգները, որոնց համագործակցությունը Հայաստանի մարզերի հետ առավել հեռանկարային և արդյունավետ կարող է լինել` առևտրատնտեսական, հումանիտար կապերի խորացման առումով: Կողմերը մասնավորապես անդրադարձել են ՌԴ Կրասնոդարի երկրամասի ու ՀՀ Տավուշի մարզի միջև գործակցության հնարավորություններին, քննարկվել են նաև Արխանգելսկի, Նիժեգորոդսկի մարզերի հետ կապեր հաստատելու հեռանկարները: Նշվել է աշխատանքներին առավել կազմակերպված բնույթ հաղորդելու անհրաժեշտության մասին, որպեսզի համագործակցությունը պայմանավորված լինի ոչ թե անձանցով, այլ համակարգային մոտեցումներով: Քննարկվել են փոխայցելությունների կազմակերպման հարցեր, իսկ համագործակցության ամուր հիմքերի ստեղծման համար կարևորվել են հնարավորությունների ու ներուժի նախապես ուսումնասիրման խնդիրը: Այս մասին հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |