Սևակ Սարուխանյան. Այս անգամ Իրանը չի կարողանա խուսափել Արևմուտքի պատժամիջոցներից 9 հունիսի 2010 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Այս անգամ Իրանը չի կարողանա խուսափել Արևմուտքի պատժամիջոցներից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է իրանագետ Սևակ Սարուխանյանը: Նրա խոսքով, այն պայմաններում, երբ ՄԱԿ Անվտանգության Խորհրդի «վետոյի իրավունք» ունեցող երկրները, այդ թվում` Ռուսաստանն ու Չինաստանը, հանդես են գալիս ՄԱԿ ԱԽ բանաձևի ընդունման կողմից, Թեհրանի դեմ պատժամիջոցներն անհապաղ կընդունվեն: Այս համատեքստում իրանագետն ընդգծել է ռուս-իրանական փոխհարաբերությունների լարվածությունն ու հնարավոր վատթարացումը: «Ռուսաստանն այսօր ոչ պակաս անհանգստացած է Իրանի միջուկային ծրագրով: Մոսկվայի ու Արևմուտքի միջև փոխըմբռնումն այդ ոլորտում կարող է միջազգային անվտանգության հարցերի շուրջ ռազմավարական համագործակցության հանգեցնել»,- ընդգծել է Սևակ Սարուխանյանը: Իրանի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ նոր բանաձևը պատրաստ է քվեարկության: Փաստաթղթի դրույթների համաձայն, դրանում ՄԱԿ բոլոր անդամ պետություններին ուղղված կոչ է պարունակվում` զգոնություն դրսևորել իրանական բանկերի մասնակցությամբ դրամական փոխանցումների հարցում, քանի որ դա, նախագծի հեղինակների կարծիքով, կկանխի աջակցությունը երկրի միջուկային ծրագրին: Իրանի վերաբերյալ նոր բանաձևի նախագիծը մշակվեց այն բանից հետո, երբ Թեհրանը կես տարվա ընթացքում «այդպես էլ չկարողացավ որոշել, թե ինչ ժամկետում է պատրաստ վերսկսել բանակցությունները միջազգային հանրության հետ»: Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկույցում ասվում է այն մասին, որ Թեհրանը չի ապահովում անհրաժեշտ համագործակցությունը իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը հաստատելու համար: Այս պնդման հետ Թեհրանը կտրականապես համաձայն չէ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |