ՄԱԿ-ի ԱԽ-ն ձայների մեծամասնությամբ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ 9 հունիսի 2010 - 21:15 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհուրդը ձայների մեծամասնությամբ ընդունել է Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու կետը: Բրազիլիայի և Թուրքիայի պատվիրակությունները դեմ են քվեարկել, իսկ Լիբանանի պատվիրակությունը ձեռնպահ է մնացել: Այսպիսով, բանաձևն ընդունվեց, սակայն խորհրդի միասնությունը խախտվեց: ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցչի կարծիքով, այդ բանաձևի ընդունումը ստեղծված հանգամանքներում «սխալ ազդանշան կհաղորդի» Իրանին: Նա իր ելույթում ընդգծեց, որ «ստեղծված հանգամանքներում», երբ Բրազիլիան, Թուրքիան և Իրանն ուրանի փոխանակման մասին համաձայնություն են կնքել, «իրավիճակը փոխվել է» և անհրաժեշտություն չկա լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ: ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչի կարծիքով, նոր բանաձևի հաստատումը «բացասաբար կանդրադառնա Իրանի շուրջ ընթացող դիվանագիտական գործընթացի վրա»: Ընդունված բանաձևում կոչ է արվում ՄԱԿ անդամ բոլոր պետություններին «զգոնություն հանդես բերել» իրանական բանկերի մասնակցությամբ դրամական փոխանցումների նկատմամբ, այդ թվում` Իրանի Կենտրոնական բանկի, քանի որ դա, բանաձևի հեղինակների կարծիքով, կկանխարգելի աջակցությունն երկրի միջուկային ծրագրին: Փաստաթղթում կոչ է արվում բոլոր պետություններին «անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրենց տարածքում իրանական բանկերի և գրասենյակների բաժանմունքներ բացելն արգելելու համար», եթե դրանց ակտիվությունը կարող է իր ավանդն ունենալ իրանական միջուկային ծրագրի զարգացման գործում, որը կասկած է հարուցում միջազգային հանրության անդամների մոտ: Բացի դրանից, բանաձևում, որի համահեղինակներն ԱՄՆ, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի պատվիրակություններն են, խոսվում է դիտարկման միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին, որը թույլ կտա վերահսկել բեռնատար նավերը և նրանց վրա զննում անցկացնել այն դեպքում, եթե կասկած լինի, որ դրանց վրա գտնվում են իրանական միջուկային և հրթիռային ծրագրերի իրականացմանն առնչվող բեռներ: Նախատեսվում են մի շարք այլ միջոցներ, այդ թվում արդեն գոյություն ունեցող սպառազինությունների ցուցակի ընդլայնում, որոնց վաճառքն Իրանին արգելված է: Դրանց մեջ են մտնում գրոհային ինքնաթիռներ և հրթիռներ: Փաստաթղթին կցվել են իրանցի ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակներ, որոնք առնչություն ունեն միջուկային ծրագրին, որոնց արտասահմանյան ակտիվները պետք է սառեցվեն, հաղորդում է Փրայմ-ՏԱՍՍ-ը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |