Բակո Սահակյանն ընդունել է մի խումբ ֆրանսիացի խորհրդարանականների

Բակո Սահակյանն ընդունել է մի խումբ ֆրանսիացի խորհրդարանականների

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին ընդունել է Արցախում գտնվող Ֆրանսիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Արցախի ներքին կյանքին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ֆրանսիայի հետ համագործակցության ընդլայնումն Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է:

Նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերակատարությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանում կայունության պահպանման գործում:

Երկուստեք նշվել է փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը և խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---