Կառավարության շենքի առջև տեղի է ունենում օտարալեզու դպրոցների դեմ ուղղված բողոքի ակցիա

Կառավարության շենքի առջև տեղի է ունենում օտարալեզու դպրոցների դեմ ուղղված բողոքի ակցիա

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության շենքի դիմաց, որտեղ տեղի է ունենում ՀՀ խորհրդարանի քառօրյա նիստը, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնող խումբը բողոքի ակցիա է կազմակերպել: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը դեպքի վայրից, ակցիային մասնակցում է շուրջ 60 մարդ, որոնց շարքում ծնողներ, ուսանողներ և աշակերտներ: Նրանք պահանջում են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրաժարականը: Ցուցարարները վանկարկում են «կրթությունը միայն հայերենով», «ամոթ», «Աշոտյան, հեռացիր» և պահանջում են ՀՀ ԱԺ օրակարգից հանել ՀՀ «Կրթության մասին» և «Լեզվի մասին» օրենքում շտկումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---