ԱՊՀ և Բալթիայի երկրների Պարտատոմսերի VII կոնգրեսը կանցնի Երևանում

ԱՊՀ և Բալթիայի երկրների Պարտատոմսերի VII կոնգրեսը կանցնի Երևանում

PanARMENIAN.Net - 2010 թվականի հուլիսի 1-2 Երևանում տեղի կունենա ԱՊՀ և Բալթիայի երկրների Պարտատոմսերի VII կոնգրեսը, որի կազմակերպիչն է Cbonds լրատվական գործակալությունը` ՆԱՍԴԱԿ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի աջակցությամբ: Ինչպես ասվում է բորսայի հաղորդագրության մեջ, պարտատոմսերի կոնգրեսն անց է կացվում 2004թ. ի վեր Համագործակցության անդամ երիրներից մեկի ֆինանսական կենտրոնում, որին մասնակցում են շուկայի մասնագետներ ԱՊՀ և Բալթիայի բոլոր երկրներից:

Երևանում Պարտատոմսերի կոնգրեսի անցկացման նպատակը Բալթիայի և ԱՊՀ երկրներում պարտքերի շուկայի արդի խնդիրների քննարկումն է այդ շուկայի անմիջական մասնակիցների կողմից, փորձի փոխանակումը, նոր գործարար կապերի հաստատումը: Ինչպես նաև պարտատոմսերի շուկայի ներկայացումը միջազգային հանրությանը և ներդրումային շահի աշխուժացումը Հայաստանի կապիտալի այս հատվածում:

Պարտատոմսերի VII կոնգրեսի հիմնական թեմաները կլինեն Հայաստանում ֆոնդային շուկայի զարգացումը, հետճգնաժամային շրջանը համաշխարհային ֆինանսական շուկաներում, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Բալթիայի երկրների պարտատոմսերի շուկաները: Արտաքին և ներքին շուկաներին առնչվող հարցերին նվիրված Կլոր սեղանի ժամանակ մասնակիցները կքննարկեն էմիտենտների ու ներդրողների շահերն ու գերակայություններն այդ ոլորտում: Նախատեսվում է, որ կոնգրեսին կմասնակցեն ԱՊՀ և Բալթիայի երկրների կապիտալի շուկաների շուրջ 200 պրոֆեսիոնալ մասնակիցներ:

ԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ

ԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ն (մինչեւ 2009 թ-ի հունվարի 27-ը գործել է որպես «Հայկական ֆոնդային բորսա») հիմնադրվել է 2001 թ-ն, որպես ինքնակառավարվող կազմակերպություն 21 բրոկերային կազմակերպությունների կամավոր միավորումների հիման վրա: 2007 թ-ի նոյեմբերին բորսան վերակազմավորվել է ԲԲԸ: 2008 թ-ի հունվարի 7-ց ընկերությունը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 100%-ց սեփականատեր է: 2009 թ-ի հունիսի 5-ն Հայաստանի կենտրոնական դեպոզիտարի բաժնետոմսերի 100%-ց սեփականատեր է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---