10 հունիսի 2010 - 12:33 AMT
3 հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

Հունիսի 9-ին Մոսկվայում բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կայացել են քառորդ եզրափակչի վերջին մարտերը: 48 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Դանիելյանը հաղթել է Դենիս Շկաբուրուին (Ուկրաինա): Կիսաեզրափակչում ելույթ կունենա նաև Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչիկ Ջավախյանը (64 ք/կ), որը պարտության է մատնել գերմանացի բռնցքամարտիկ Դավիդ Մյուլերին: Ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել Արթուր Խաչատրյանը (81 ք/կ):

Այսպիսով, Հայաստանի հավաքականն արդեն նվաճել է 3 բրոնզե մեդալ, իսկ եզրափակիչ դուրս գալու համար հայ բռնցքամարտիկները հունիսի 11-ին կպայքարեն կիսաեզրափակիչի մենամարտերում: