10 հունիսի 2010 - 12:41 AMT
Գաբրիել Սարգսյանը կմասնակցի Ռուի Լոպեսի հուշամրցաշարին

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հունիսի 12-18-ն իսպանական Վիլլաֆրանկա դե Բարոս քաղաքում կմասնակցի Ռուի Լոպեսի հուշամրցաշարին, որը տեղի է ունենում 7-րդ անգամ:

Սարգսյանի մրցակիցներն են Վլադիմիր Մալախովը (Ռուսաստան), Ռեջո-Էմիլիո Կարուանան (Իտալիս), Իվան Չեպարինովը (Բուլղարիա), Իվան Սալդագո Լոպեսը և Պերես Կանդելարիոն (Իսպանիա), Պիա Կրամլինգը (Շվեդիա), Դեյսի Կորին (Պերու), հաղորդում է armchess.am-ը: