10 հունիսի 2010 - 13:15 AMT
«Ազատության նավատորմը» ղեկավարում էր Թուրքիայի վարչապետը

«Ազատության նավատորմի» արշավն արտոնված էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: Նման եզրակացություն է բխում Հետախուզությամն ու ահաբեկչության տեղեկատվական կենտրոնի պատրաստած հաշվետվությունից: IHH ակտիվիստների ցուցմունքները վկայում են այդ կազմակերպության իշխող թուրքական վերնախավի և անձամբ վարչապետ Էրդողանի հետ կապերի մասին:

Ըստ հաշվետվության աղբյուրների, թուրքական «իրավապաշտպան» կազմակերպության «խաղաղարար» ակցիայի նախապատրաստումը համակարգում էր Էրդողանը, որին այս ակցիան հարկավոր էր Թուրքիայի ներսւոմ իր քաղաքական ռեսուրսը հզորացնելու համար:

Որպես ապացույց հաշվետվության հեղինակները բերում են այն փաստը, որ IHH գրոհայինները «Մավի Մարմարա» նավ են բարձրացել ոչ թե Անտալիայում, այլ Ստամբուլում, ընդ որում առանց անվտնագության վերահսկման: Խոսքը մարզված գրոհայինների լավ կազմակերպված խմբի մասին է, ոչ թե առանձին ակտիվիստների, որոնք տրամադրված էին միայն ինքնապաշտպանության, հայտնում է IzRus-ը: